Հայերեն Տեսադասընթացներ Microsoft PowerPoint
0.0 (0 ratings)
Course Ratings are calculated from individual students’ ratings and a variety of other signals, like age of rating and reliability, to ensure that they reflect course quality fairly and accurately.
19 students enrolled

Հայերեն Տեսադասընթացներ Microsoft PowerPoint

Մաս 1
0.0 (0 ratings)
Course Ratings are calculated from individual students’ ratings and a variety of other signals, like age of rating and reliability, to ensure that they reflect course quality fairly and accurately.
19 students enrolled
Last updated 1/2020
Armenian
Current price: $13.99 Original price: $19.99 Discount: 30% off
5 hours left at this price!
30-Day Money-Back Guarantee
This course includes
  • 2 hours on-demand video
  • 19 downloadable resources
  • Full lifetime access
  • Access on mobile and TV
  • Certificate of Completion
Training 5 or more people?

Get your team access to 4,000+ top Udemy courses anytime, anywhere.

Try Udemy for Business
What you'll learn
  • Այս դասընթացին դուք կսովորեք զեկույցների համար ստեղծել բարձրորակ, գեղեցիկ, գրավիչ և թեմատիկային համապատասխան դիզայն ունեցող սլայդներ:
  • Կսովորեք աշխատել տեքստի, պատկերների, ուրվապատկերների, տեղեկատվության ճշգրիտ տեղաբաշխման հնարքների հետ:
  • Կսովորեք բեռնել և պահպանել նկարներ, ներդնել ձևեր, նկարներ, ուրվապատկերներ, պատկերակներ, հղումներ:
  • Կստանաք հավաստագիր:
  • Կսովորեք աշխատել ֆոնի հետ:
Requirements
  • Դասընթացի նախնական պայմանը՝ տեղադրել կամ համակարգչում ունենալ Microsoft PowerPoint ծրագիրը (2010, 2013, 2016, Office 365)։
Description

Microsoft Office հավելվածների հայալեզու առցանց դասընթացներ, որոնք հնարավորություն կտան հայախոս օգտատերերին ձեռք բերել գիտելիքներ՝ այս դեպքում՝ տիրապետել PowerPoint ծրագրին, և ունենալ տեխնոլոգիապես զարգացած դարաշրջանին համապատասխան հմտություններ, աշխատանքային նոր հնարավորությունների հեռանկարներ։

Դասընթացից օգտվողները կկարողանան կատարել գործառական առաջադրանքներ և ուղղել հարցեր։

Դասընթացը վճարովի է։ Վճարման կարգին կծանոթանաք այժմ գնել /buy now/ կոճակը սեղմելուց հետո։

Ավարտելով առաջին ամբողջական դասընթացը՝ Դուք կունենաք բավականաչափ գիտելիք՝ աշխատելու տեքստերի, նկարների, ձևերի, ֆոնի և այլ գործիքների հետ, և ստեղծելու գովազդ, բրոշյուրներ, զեկույցներ։

PowerPoint ծրագրով կատարելագործվելու գաղտնիքը փորձառությունն է։

Դասերի ընթացքում կազմում ենք 4 սլայդ, որոնք ցուցադրված են ներածական հոլովակում։

Այս դասընթացը յուրօրինակ է ոչ միայն իր տեսակով, այլ նաև մատուցման ձևով։

Դասընթացի բաժիններն են․

  1. Ներածություն

  2. Առաջին՝ Վերնագրային Սլայդ

  3. Երկրորդ՝ Բովանդակային Սլայդ

  4. Երրորդ՝ Բովանդակային Սլայդ

  5. Չորորդ՝ Ամփոփիչ Սլայդ

  6. Բոնուս Դասընթաց

  7. Ինչպե՞ս և Ի՞նչ Ֆորմատով Պահպանել PowerPoint Զեկույցը

  8. Վերջաբան

Յուրաքանչյուր բաժին ունի իր ենթաբաժինները, որտեղ առանձին հոլովակներով ներկայացվում է այն գործիքակազմը, որը անհրաժեշտ է սլայդ ստեղծելու համար։ Դասընթացի այս ձևաչափը հնարավորություն կստեղծի գործիքի հետ աշխատելու տեխնիկան մոռանալու դեպքում փնտրել անհրաժեշտ գործիքով աշխատելու հոլովակը և վերհիշել։

Բոլոր ենթաբաժիններից ներքև կարող եք գտնել հակիրճ ինֆորմացիա այն մասին, թե ինչ կսովորեք տվյալ դասին։

Դասերի ընթացքում ուշադրություն դարձրեք բեռնվող ռեսուրսներ /resources/ կոճակին, որտեղ կարող եք գտնել պատկերներ, կայքեր և զեկույցի մեկ նմուշ:

Դասընթացն ամբողջությամբ ավարտելուց հետո էջի վրա կհայտնվի կանաչ մրցանակային գավաթ՝ տեղեկացնելով, որ ավարտական վկայականը պատրաստ է:

Դասընթացն ամբողջական ավարտած օգտատերերին Udemy օնլայն կրթական հարթակը տալիս է ավարտական վկայական, որը կարող եք բեռնել որպես pdf կամ jpg ֆայլ։

Հավաստագրերը ցույց են տալիս ձեր ձեռքբերումները, սակայն չեն կարող օգտագործվել պաշտոնական հավատարմագրման համար:

Կայքում կարող եք թողնել Ձեր կարծիքները և գնահատականները։

Who this course is for:
  • Դասընթացն ուսանելի է սկսնակների, ինչպես նաև ծրագրին որոշակիորեն տիրապետողների համար, ովքեր ցանկանում են լիարժեք օգտագործել PowerPoint ծրագիրը և սովորել զեկույցներ՝ պրեզենտացիաներ պատրաստել։
  • Դասընթացը մատչելի է տարիքային բոլոր խմբերի համար՝ անկախ նախասիրություններից կամ ընտրած մասնագիտությունից։
Course content
Expand all 22 lectures 02:13:15
+ Ներածութուն
3 lectures 09:43

Ձեզ եմ ներկայացնում Microsoft Office հավելվածների հայալեզու առցանց դասընթացներ, որոնք հնարավորություն կտան հայախոս օգտատերերին ձեռք բերել գիտելիքներ՝ այս դեպքում՝ տիրապետել PowerPoint ծրագրին, և ունենալ տեխնոլոգիապես զարգացած դարաշրջանին համապատասխան հմտություններ, աշխատանքային նոր հնարավորությունների հեռանկարներ։

Նախաբանում զեկույցի տեսքով նշվում են այս դասընթացի առավելությունները և բոլոր այն գիտելիքները, որոնք ձեռք կբերեք այս դասընթացին։

Ցանկանում եմ հաջողություն։

Preview 04:19

Ներկայացնում եմ․

  1. Microsoft ընկերության մշակած Microsoft Office ծրագրերի փաթեթը։

  2. Microsoft Office - ի փաթեթները և արժեքները։

  3. Կայքեր, որտեղից կարող եք բեռնել Microsoft Office ծրագրերի փաթեթը։

Կայքերի հղումները կարող եք գտնել բեռնվող ռեսուրսներ /Resources/ կոճակի ներքո։

Ծանոթություն Microsoft PowerPoint Ծրագրին
03:01

Այս դասընթացին սովորում ենք 4 դյուրանցում՝ ստեղների համակցություն, որը փոխարինում է 4 հրամանների․

  1. CTRL + S = Պահպանել

  2. CTRL + C = Պատճենել

  3. CTRL + V = Փակցնել

  4. CTRL + A = Ընտրել ամբողջը

Պատրաստել եմ դյուրանցումներն իր մեջ ներառող պատկեր, որը գտնվում է բեռնվող ռեսուրսներ /Resources/ կոճակի ներքո։

Preview 02:23
+ Առաջին՝ Վերնագրային Սլայդ
5 lectures 26:43

Այս դասընթացին սովորում ենք․

  1. Ինչպես բացել PowerPoint ֆայլ։

  2. Ինչպես և որտեղ պահպանել PowerPoint ֆայլը։

  3. Ինչպես ստեղծել թղթապանակ։

  4. Ինչպես անվանել PowerPoint ֆայլը։

  5. PowerPoint ֆայլի պահպանման ֆորմատը։

Ինչպե՞ս Բացել ԵՎ Պահպանել PowerPoint Ֆայլեր
05:15

Սովորում ենք․

  1. Զեկույցի՝ պրեզենտացիայի կառուցվածքը։

  2. Սլայդների տեսակները, տարբերությունները և գործածությունը։

Ներածական Կամ Վերնագրային Սլայդ
02:20

Այս դասընթացին սովորում ենք․

  1. Աշխատել տեքստային ուղղանկյունների հետ։

  2. Օգտագործել տեքստի հետ աշխատելու համար նախատեսված գործիքները՝ տառատեսակ, տառաչափ, տառաձև, տառերի գույն և այլն։

  3. Օգտվել տեքստի տեղակայման կոճակներից՝ տեքստային ուղղանկյան աջ, ձախ կամ կենտրոնական հատվածներում։

  4. Կարմիր ուրվագծերի միջոցով տեղակայել տեքստային ուղղանկյունները սլայդի կենտրոնական և այլ հատվածներում։

Աշխատանք Տեքստի Հետ
07:41

Այս դասընթացին սովորում ենք․

  1. Որոնել և բեռնել տարբերանշաններ /logo/։

  2. Տարբերանշանների /Logo - ների/ տիպերը․

    • Թափանցիկ /transparent/

    • Հետևի ֆոնով /with background/

  3. Տարբերակել զեկույցի ֆոնին համապատասխան տարբերանշանի տիպը։

  4. Փոքրացնել և մեծացնել logo պատկերը։

Ինչպե՞ս Բեռնել Եվ Ներդնել Տարբերանշան - Logo
06:40

Այս դասընթացին սովորում ենք օգտվել սլայդի ֆոնի համար նախատեսված՝ Format Background գործիքից։

Սովորում ենք․

  1. Օգտվել Format Background հրամանների Solid Fill կոճակից՝ սլայդին տալ գույն, թափանցիկություն։

  2. Օգտվել Format Background հրամանների Gradient Fill կոճակից՝ սլադին տալ գունային երանգներ, օգտագործել նիշեր, փոփոխել գունային անկյան դիրքը և այլն։

Ինչպե՞ս Ստեղծել Ֆոն
04:47
+ Երկրորդ՝ Բովանդակային Սլայդ
5 lectures 34:33

Այս դասընթացին սովորում ենք․

  1. Ստեղծել բովանդակային սլայդ։

  2. Աշխատել պատրաստի տեքստային ուղղանկյունների հետ։

  3. Աշխատել bullet point - ների՝ պարբերակների հետ՝ փոխել պարբերակի տեսակը, գույնը, չափսը։

  4. Աշխատել քանոն /ruler/ գործիքի հետ՝ ավելացնելով հեռավորություն bullet point - ի  և պարբերության միջև։

  5. Ավելացնել միջտողային հեռավորություն պարբերությունների միջև։

Աշխատանք Տեքստային Ուղղանկյունների Հետ
09:42

Այս դասընթացին սովորում ենք․

  1. Որոնել և գտնել բեռնման համար նախատեսված անվճար նկարների կայքեր։

  2. Որոնել նկար բանալի բառերով։

  3. Նկարի բեռնման երկու տարբերակ՝ բեռնել անվճար /download free/ և պահպանել որպես նկար /save image as/։

  4. Ներդնել նկար սլայդի մեջ։

  5. Օգտվել Format Picture` նկարի հետ աշխատելու գործիքներից։

  6. Նկարին տալ ոճ։


Բեռնվող ռեսուրսներ /Resources/ կոճակի ներքո փակցված է անվճար նկարներ բեռնելու կայքի հղում։

Ինչպե՞ս Բեռնել Եվ Ներդնել Պատկեր
05:25

Դասընթացին սովորում ենք օգտագործել էջատակ և էջագլուխ /header&footer/ կոճակը․

  1. Ավելացնել ժամանակ՝ օր, ամիս, տարեթիվ։

  2. Ավելացնել էջի համար։

  3. Ավելացնել էջատակի գրվածք։

  4. Կիրառել այս փոփոխությունները մեկ կամ բոլոր սլայդների վրա։

  5. Կատարել փոփոխություններ էջի համարի, էջատակի գրվածքի տեքստային ուղղանկյունների հետ՝ փոփոխել տառաչափը, տառաձևը, գույնը և այլն։

Ինչպե՞ս Ավելացնել Ժամանակ, էջագլուխ, էջատակ, էջի Համար
09:28

Այս դասընթացին սովորում ենք․

  1. Ներդնել ձև /shape/։

  2. Աշխատել ձևերի հետ․

  3. Փոփոխել ձևերի չափը՝ մեծացնել, փոքրացնել, հաստացնել։

  4. Ձևերին տալ գույն։

  5. Պատճենել և փակցնել ձև /shape/։

Ինչպե՞ս Ներդնել Ձև - Shape
06:16

Արդեն գիտենք ինչպես սլայդին տալ ֆոն՝ օգտագործելով Format Background հրամանը։
Այս դասընթացին կսովորենք ինչպես ստեղծել մեկ ֆոն պրեզենտացիայի համար և այդ ֆոնը ավտոմատ կերպով կիրառել բոլոր սլայդների համար։

Preview 03:42
+ Երրորդ՝ Բովանդակային Սլայդ
1 lecture 07:01

Արդեն գիտենք ինչպես ստեղծել սլայդ՝ նոր սլայդ /new slide/ կոճակի միջոցով։

Այս դասընթացին սովորում ենք․

  1. Ինչպես ավելացնել սլայդ՝ կրկնօրինակել սլայդ /duplicate slide/ կոճակի միջոցով։

  2. Պատճենել տեքստ Word ֆայլից և փակցնել սլայդի մեջ՝ պահպանելով սլայդի առաջնային պարամետրերը։

Ինչպե՞ս Կրկնօրինակել Սլայդ։ Ինչպե՞ս Փակցնել Տեքստ Word Ֆայլից
07:01
+ Չորորդ՝ Ամփոփիչ Սլայդ
4 lectures 40:14

Այս դասընթացին սովորում ենք․

  1. Ինչպես ստեղծել դատարկ /blank/ տեսակի սլայդ։ Դատարկ տեսակի սլայդներում չկան տեքստային բոքսեր կամ ձևեր, և միայն առկա են այն պարամետրերը կամ գրվածքները, որոնք գործարկելիս ընտրել ենք կիրառել բոլոր սլայդների համար տարբերակը։

  2. Ինչպես ներդնել տեքստային ուղղանկյուն։

  3. Ինչպես դասավորել տեքստային ուղղանկյունները և տեղակայել նույն դիրքի վրա։

Ինչպե՞ս Ներդնել Տեքստային Ուղղանկյուն
07:27

Այս դասընթացին սովորում ենք․

  1. Ինչպես ներդնել պատկերակ /Icon/։

  2. Ինչպես օգտագործել պատկերակի հետ աշխատելու գործիքները։

  3. Ինչպես բեռնել և ներդնել տարբերանշան /Logo/։

  4. Ինչպես դասավորել և տեղակայել տարբերանշանները նույն դիրքի վրա։

Ինչպե՞ս Ներդնել Պատկերակ - Icon։ Բեռնել ԵՎ Ներդնել Logo Պատկերներ
11:04

Այս դասընթացին սովորում ենք․

  1. Ինչ է հղման հասցեն։

  2. Ինչպես ներդնել հղում տեքստային ուղղանկյան վրա։

  3. Ինչպես ներդնել հղում պատկերի վրա։

Ինչպե՞ս Ներդնել Հղում
15:15

Այս դասընթացին սովորում ենք․

  1. Ինչպես PowerPoint սլայդի մեջ ներդնել պատկեր Word ֆայլից։

  2. Ինչպես օգտվել նկարների հետ աշխատելու Format Picture գործիքից։

  3. Ինչպես օգտվել նկարների հետ աշխատելու Picture Format հրամանների՝ կտրել /crop/ գործիքից։

Ինչպե՞ս Գործարկել Նկարի Հետ Աշխատելու Գործիքները
06:28
+ Բոնուս Դասընթաց
1 lecture 05:30

Այս դասընթացին սովորում ենք․

  1. Ինչպես աշխատել Format Painter գործիքի հետ։

  2. Ինչպես օգտվել սլայդների ցուցադրման /Slide Show/ կոճակից։

Ինչպե՞ս Օգտագործել Format Painter Գործիքը
05:30
+ Ինչպե՞ս Եվ Ի՞նչ Ֆորմատով Պահպանել PowerPoint Զեկույցը
2 lectures 08:25

Այս դասընթացին սովորում ենք․

  1. Ինչ է PDF ֆորմատը։

  2. Ինչպես պահպանել PowerPoint ֆայլը PDF ֆորմատով։

Ինչպե՞ս Պահպանել PowerPoint Զեկույցը PDF Ֆորմատով
03:33

Այս դասընթացին սովորում ենք․

  1. Ինչպես պահպանել PowerPoint զեկույցը նկարի տեսքով՝ JPEG և PNG ֆորմատներով։

  2. JPEG և PNG ֆորմատների տարբերությունները։

Ինչպե՞ս Պահպանել PowerPoint Զեկույցը Նկարի Տեսքով՝ JPEG ԵՎ PNG Ֆորմատներով
04:52
+ Վերջաբան
1 lecture 01:06

Շնորհավորում եմ այս դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։

Դասընթացն ամբողջական ավարտած օգտատերերին Udemy օնլայն կրթական հարթակը տալիս է ավարտական վկայական, որը կարող եք բեռնել որպես pdf կամ jpg ֆայլ։

Այս դասընթացով PowerPoint ծրագրով աշխատելու գործիքները և հնարքները չեն ավարտվում։ Դասընթացն ունի ավելի հետաքրքիր շարունակություն։

Հետևեք մեր Facebook - ի և LinkedIn - ի էջերին, ծանոթացեք թարմացումներին և սպասեք նոր դասընթացների։

Մաղթում եմ հետագա կրթական և աշխատանքային հաջողություններ։

Շնորհակալություն
01:06